211652_close_icon
views-count42944 դիտում article-date 20:27 17-12-2017

Կենդանասերները վստահ են, որ գալիք Շան տարում ՀՀ վարչապետն ու Երևանի քաղաքապետը կդրսևորեն բարի կամք ու վերջապես երևանցիները կունենան շների համար նախատեսված զբոսավայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում հավաքվել էին Հասկի ցեղատեսակի շների երևանաբնակ սիրահարներ՝ իրենց շներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս բացի շներին զբոսանքի հանելը՝ նաև հավաքվել էին իրենց բողոքի ձայնն ուղղելու Երևանի քաղաքապետարանին՝ մի քանի պատճառներով: Նախ այն, որ շներին Երևանի այգիներում հիմնականում արգելում են զբոսանքի հանել և ամենուր փակցված է, որ շներին արգելվում է գտնվել այդ տարածքներում: Մյուս խնդիրը, որի մասին առաջին բազմիցս է բարձրաձայնվել, դա օրենքի չափանիշները պահելով, կենդանիներին հասարակական տրանսպորտ նստեցնելու հետ է կապված: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում ֆեյսբուք սոցիալական ցանցի «Husky Armenia» խմբի ադմինիստրատորներ Սևակ Սահակյանը և Անդրանիկ Մակարյանը ասացին, որ անգամ տեղը, որտեղ գտնվում են, չի թույլատրվում շների հետ զբոսնել: «Նշված ցեղատեսակի շները մարդկանց համար անվնաս են, խելացի և ազատորեն կարող են ամենամարդաշատ այգիներում անգամ գտնվել, սակայն ամեն անգամ իրենց արգելում են մտնել այս կամ այն այգի»: Անդրադառնալով հասարակական տրանսպորտին, ասացին, որ շատ անգամներ են ավտոբուսի վարորդները պահանջել, որ չնստեն, այն դեպքում, երբ շունը դնչկալով է եղել և կապված կարճ կապով, որը ամրագրված է Երևանի քաղաքապետարանի որոշման մեջ: Վերջիններս իրենց և մյուս կեենդանասերների անունից խնդրանքով դիմեցին քաղաքապետարանին, որ իրենց շների համար հատուկ տարածքներ տրամադրվի զբոսնելու, խաղալու համար և իհարկե, որ հասարարակական տրանսպորտով կարողանան առանց խոչընդոտի տեղափոխել իրենց կենդանիներին: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը վստահ է, որ թե՛ վարչապետը, և թե՛ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գալիք՝ 2018 թվականին, որը համարվում է Շան տարի, այս անգամ չեն դրժի կենդանասերներին տրված իրենց խոստումը և որպես բարի կամքի դրսևորում, Շան տարում կենդանասերները մայրաքաղաքում կունենան շների համար նախատեված զբոսավայր, ինչպես դա կարելի է տեսնել քաղաքակիրթ աշխարհի ցանկացած երկրում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր