211652_close_icon
views-count3474 դիտում article-date 14:03 17-12-2017

Անաչառության և միավորման ճանապարհով. Հայ Ձայնը մեկ տարեկան է

Այսօր իր փոքրիկ հոբելյանն է նշում Հայ Ձայն պարբերականը: Անցած մեկ տարվա ընթացքում թերթը հասցրել է վստահ քայլերով մուտք գործել հայկական էլեկտրոնային մամուլի համերաշխ ընտանիք: Ավելին, առանց չափազանցելու կարող եմ ասել, որ Հայ Ձայնն իր ուրույն տեղն է գտել այդ ընտանիքում շնորհիվ խմբագրակազմի և թերթի համակարգող խորհրդի կողմից որդեգրած հավասարակշռված, հիմնավորված քաղաքականության, ներկայացվող նյութերի ճշգրտության, կատարվող վերլուծությունների բազմակողմանիության և անաչառության, լրագրողական էթիկայի և կոռեկտության: Վստահ եմ, որ հատկապես այս որակների համար թերթը սկսեց վայելել ընթերցողի սերն ու հարգանքը: Առաջարկում եմ փոքրիկ շրջայց կատարել թերթի խորագրերով: Հայաշխարհի ձայն խորագիրն, ամբողջությամբ համապատասխանելով իր վերնագրին, ամենաբազմազան նյութեր է ներկայացնում ինչպես մայր հայրենիքից՝ Հայաստանից, այնպես էլ Արցախ աշխարհից, պոլսահայության կյանքից, Սփյուռքի ազդեցիկ այլ գաղթօջախներից: Ներքին և արտաքին քաղաքական պաշտոնական քրոնիկոն, Հայաստանյան և Սփյուռքյան եկեղեցական կյանքի անցուդարձ, հետաքրքրաշարժ իրադարձություններ, մարզական ձեռքբերումներ: Առանձնակի սիրով և հպարտությամբ են լուսաբանվում Մխիթարյան Միաբանության 300 – ամյակին նվիրված նյութերը՝ ամեն անգամ զարմացնելով նյութի նարկայացման թարմությամբ և պատմական փաստերի նկատմամբ հոգատար վերաբերմունքով: Հանդիսանալով Ռամկավար Ազատական կուսակցության խոսափողներից մեկը՝ Հայ Ձայնը, բնականաբար, մշտապես լուսաբանում է կուսակցական կյանքում տեղի ունեցող կարևորագուն իրադարձությունները, իսկ նյութերի ընթերցումների քանակը վկայում է, որ մեզանում նման պահանջարկ, հիրավի կա: Մեր ձայնը խորագիրը ներկայացնում է տեղական կառույցների աշխատանքը: Մշտապես հետաքրքիր է ընթերցել նաև Թէքէեան Մշակութային Միութեան գործունեությունը լուսաբանող տեղեկատվությունը, մասնավորապես տեղեկանալ Կենտրոնի 70 – ամյակին նվիրված բազմապիսի միջոցառումներին: Աշխարհի ձայն խորագրի ներքո զետեղվող տեղեկատվությունը նույնպես թարմ է, ծավալուն և բովանդակալից: Առավել մեծ հետաքրքրություն են վայելում լուրերը հայաշատ համայնքներից: Հետաքրքրություն են վայելում նաև Հոդվածներ բաժնի նյութերը: Սովորաբար դրանք վերաբերում են ամենավերջին իրադարձություններին, որոնք մեծ հասարակական արձագանք են գտել և կարոտ են ոչ այնքան լուսաբանման, որքան մասնագիտական վերլուծության: Գրեթե յուրաքնչյուր օր Հայ Ձայնը տպագրում է հետաքրքիր հարցազրույցներ: Անկախ նրանից, դա թերթին տված էքսկլյուզիվ հարցազրույց է, թե այլ պարբերականներից մեջբերված, նման նյութերը կարդացվում են մեկ շնչով և մեծ հետաքրքրությամբ: Պարբերաբար թարմացվում է նաև Հայ Ձայնի տեսա և ֆոտոդարանը: Չեմ կարող չնշել նաև մի հանգամանքի մասին, որը բնորոշ է հասուն, հավակնոտ և հեղինակավոր կայքերին: Շատ բարձր մակարդակի վրա է նաև կայքի ռուսերեն լեզվով տարբերակը՝ անընդհատ թարմացվող, ռուս քաղաքական և հասարակական գործիչների հետ հրատապ հարցազրույցներով համեմված: Անշուշտ, այս առումով հետ չի մնում նաեւ անգլալեզու տարբերակը: Թերևս այսքանը…բարի տարեդարձ քեզ, ընթերցողի լավ բարեկամը դարձած Հայ Ձայն, առանց որի շատերիս համար արդեն չի կարող ամբողջական լինել օրվա իրադարձությունների ներկապնակը: Շարունակիր զուրկ մնալ էժանագին սենսացիաներից և ընթանալ քո կողմից որդեգրած միակ ճիշտ՝ անաչառ, ճշմարիտ ու ամենակարևորը՝ կառուցողական և ազգը միավորող ուղով՝ ի տարբերություն շատ – շատերի: [b][url=http://haydzayn.am/p/56254]Հայ Ձայն[/url][/b]

Նմանատիպ նյութեր