211652_close_icon
views-count4565 դիտում article-date 13:00 17-12-2017

Լոս Անջելեսում մեքենայից կրակոցներ են արձակել անցորդների ուղղությամբ. կա 5 վիրավոր

Անհայտ անձը կրակահերթ է բացել Լոս Անջելեսի հյուսիսում գտնվող ավտոճանապարհներից մեկում: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը: Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 5 մարդ, այդ թվում՝ 9-ամյա աղջիկ։ Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ի գիշերը։ Կրակել են ընթացողղ մեքենայից։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Պարզվում են դեպքի հանգամանքները:

Նմանատիպ նյութեր