211652_close_icon
views-count24644 դիտում article-date 12:25 17-12-2017

Վաղարշապատի ոստիկանները որպես անհայտ կորած 68-ամյա պապիկին հայտնաբերել են «Լյուքս Պլազա» հյուրանոցային համալիրի մոտ

Երեկ՝ դետկեմբերի 16-ին, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային Ոստիկանության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գործող «Լյուքս Պլազա» հյուրանոցային համալիրի մոտ հայտնաբերել են Երևան քաղաքի Հ. Աճառյան փողոցի բնակիչ, 68-ամյա Օնիկ Ղարագյոզյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս որպես անհայտ կորած որոնվում էր Ոստիկանության Ավանի բաժանմունքի կողմից: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/16/1084844/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, դեկտեմբերի 16-ին որպես անհայտ կորած որոնվում էր Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի բնակիչ, 68-ամյա Օնիկ Հմայակի Ղարագյոզյանը: Նա դեկտեմբերի 15-ին, ժամը 14:30- ի սահմաններում դուրս էր եկել տանից և չէր վերադարձել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր