211652_close_icon
views-count17502 դիտում article-date 23:34 16-12-2017

Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանին ցնցել են Դոնալդ Թրամպի խոսքերը

Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, թե իրեն «ցնցել» է այն լուրը, որ նախագահ Դոնալդ Թրամպը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի տնտեսական հաջողությունների մասին գովեստի խոսքերի համար: Պուտին-Թրամպ հեռախոսազրույցը կայացել էր դեկտեմբերի 14-ին՝ ամերիկյան ղեկավարի նախաձեռնությամբ: Պուտին ասել է, որ Թրամպի օրոք կարելի է տեսնել որոշ «լուրջ ձեռքբերումներ ԱՄՆ-ի տնտեսությունում»: Սպիտակ տանը նշել էին, որ Թրամպը Պուտինին շնորհակալություն էր հայտնել նման գնահատականի համար: Մակֆոլը հայտարարել է, թե զարմացած է, որ Թրամպի խորհրդականները նրան թույլ են տվել զանգահարել Պուտինին. «Ինձ ցնցել է, որ այդ զանգը կայացել է: Իմ կարծիքով, դա չի բխում ամերիկյան ազգային շահերից», ասել է Մակֆոլը:

Նմանատիպ նյութեր