211652_close_icon
views-count19283 դիտում article-date 22:32 16-12-2017

Տիգրան Կիրակոսյանը այս տարի հնչեցրեց ՀՀ օրհներգը երեք անգամ

Եվրոպայի եռակի չեմպիոն քսանվեցամյա Տիգրան Կիրակոսյանը 21 տարի ընդմիջումից հետո 52 կգ քաշային կարգում Լոռվա մարզին «վերադարձրեց» աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այս տարվա մեջ Տիգրանը առաջին տեղն է գրավել երեք մրցաշարերում՝ Մինսկում՝Եվրոպայի առաջնությունում, Սոչիում՝ աշխարհի առաջնությունում, ինչպես նաև նվաճել է աշխարհի գավաթը Մոսկվայում: Կարևոր է նշել, որ Եվրոպայի աշխարհի առաջնությունում 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մարզիկին: Նա 7 տարի անընդմեջ ճանաչվում է Լոռվա լավագույն մարզիկ, երեք անգամ ընդգրկվել է ՀՀ լավագույն մարզիկների տասնյակ: Չեմպիոնն այս տարի ևս հավակնում է ընդգրկվել հանրապետության լավագույն մարզիկների տասնյակում: Այս տարի մարզիկները լավագույն տասնյակի մեջ են ընդգրկվելու ձեր քվեարկության միջոցով:

Նմանատիպ նյութեր