211652_close_icon
views-count29134 դիտում article-date 20:04 16-12-2017

Յուրգեն Կլոպ. Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մասնակցում է չեմպիոնական մրցավազքին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաշտվել է այն մտքի հետ, որ «Մանչեսթեր Սիթին» կդառնա Անգլիայի չեմպիոն: «Այս մրցաշրջանում տիտղոսի համար պայքարն արդեն մոտեցավ ավարտին: Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մասնակցում է չեմպիոնական մրցավազքին: Մենք բոլորս կփորձենք հնարավորինս մոտենալ, սակայն եթե «Սիթիի» մոտ անկում չլինի, ապա նա՝ հավանաբար, չեմպիոն կդառնա: Սակայն դա չի նշանակում, որ մյուս ակումբները պետք է կանգ առնեն: Հետապնդողների մեջ լավագույնը լինելը հրաշալի նպատակ է: Այնպես որ, պետք է փորձել մրցաշարային աղյուսակում առավել բարձր տեղ զբաղեցնել: Չեմ հիշում, թե երբ է «Լիվերպուլը» վերջին անգամ 2-րդ կամ 3-րդ տեղ գրավել (2013/14 մրցաշրջանում՝ 2-րդ տեղ- խմբ.):

Նմանատիպ նյութեր