211652_close_icon
views-count5483 դիտում article-date 16:57 16-12-2017

Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի նախագահի դեմ պայքարելու նպատակով «սիրիական նոր բանակ» ստեղծելու մեջ

Ամերիկյան կառույցները Սիրիայի Էլ-Հասեքա նահանգում տեղակայված փախստականների ճամբարում «Նոր սիրիական բանակ» են ստեղծում, որի կազմում այն ահաբեկչական խմբավորումների գրոհայիններն են, որոնք այլևս գոյություն չունեն։ Ինպես հաղորդում է Interfax-ը, այդ մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտության ռուսական կենտրոնը։ Ականատեսները հայտնել են կենտրոնին, որ ճամբարում պատրաստված մարտիկներին ամերիկյան ուժերն ուղարկելու են երկրի հարավային մաս՝ Սիրիայի կառավարական ուժերի դեմ պայքարի համար։ Ճամբարը գտնվում է Ջիսր-աշ-Շադդադի քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արևելք։ Այն արդեն կես տարի՝ իր նպատակին է ծառայում։

Նմանատիպ նյութեր