211652_close_icon
views-count5544 դիտում article-date 15:47 16-12-2017

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին նվիրված քննարկում

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցավ քննարկում՝ նվիրված հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, որը վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը։ Քննարկումների ընթացքում Չինաստանի շուկա մուտք գործելու առանձնահատկությունների և հնարավորությունների վերաբերյալ ելույթներով հանդես եկան ԱԳ փոխնախարար Հարությունյանը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, Հայատանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը: Քննարկման ընթացքում շնորհանդեսով հանդես եկավ ՉԺՀ-ում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Կոպյանը, ով ներկայացրեց ս.թ. նոյեմբեր ամսին «BRCIC - Չինաստանի Գոտի և Ճանապարհ Համագործակցության Նորարական Կենտրոն»-ում Հայաստանի Համագործակցության գրասենյակի հիմնադրման մանրամասները, գործառույթները և չինական շուկայում հայկական արտադրանքի ներկայացման և աջակցության հնարավորությունները: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մի շարք գերատեսչությունների, ոլորտային միությունների, գործարար շրջանակների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման միտումները և առկա խնդիրների ուղղությամբ իրականացվող աշխատաքները: Քննարկման վերջում բանախոսները պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ-ից ՉԺՀ գինու, մեղրի արտահանմանը, ՉԺՀ-ից զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև 2018թ.-ին ՉԺՀ-ում կազմակերպվելիք տնտեսական բնույթի խոշոր միջոցառումներին հայկական կողմի պատշաճ մասնակցությանը: Տեղեկանք. «Չինաստանի Գոտի և Ճանապարհ Համագործակցության Նորարական Կենտրոն»-ը (BRCIC) հիմնադրվել է 2015թ. հունվարի 22-ին՝ ՉԺՀ ԱԳՆ, Առևտրի նախարարության և Չինաստանի Հանրային գիտությունների ակադեմիայի մասնակցությամբ։ Նախատեսվում է, որ այն կծառայի որպես վերլուծական կենտրոն (think tank)՝ հիմնականում կենտրոնանալով Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտուն առնչվող իրավական, քաղաքակական, հանրային և մշակութային բնագավառներում համագործակցության և նորարարական հետազոտությունների հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր