211652_close_icon
views-count9466 դիտում article-date 12:07 16-12-2017

Իրանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել

Իրանի տարածքում հերթական ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել, այս անգամ՝ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է АПА-ն: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է արևելյան Քիրման քաղաքից 65 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նշենք, որ ընթացիկ շաբաթում Իսլամական Հանրապետությունում ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել էր 50 մարդ:

Նմանատիպ նյութեր