211652_close_icon
views-count17112 դիտում article-date 13:48 16-12-2017

Կանադացի միլիարդատիրոջը և նրա կնոջը մահացած են գտել

Կանադական հայտնի Apotex դեղագործական ընկերության հիմնադիր Բարրի Շերմանին և նրա կնոջը՝ Հանի Շերմանին Տորոնտոյի իրենց բնակարանում մահացած են հայտնաբերել։ Այդ մասին հաղորդում է Mail-ը։ Նրանց մարմինների վրա բռնության հետքերի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։ Ոստիկանությունն արդեն հայտնել է, որ ամուսինների մահը որոշ կասկածների տեղիք է տալիս։ Նշվում է, որ նրանք նշված տունը վաճառքի էին հանել 7 մլն դոլարով, սակայն վաճառքը չեղարկվել է նրանց մահից հետո։ Շերմանների կարողությունը գնահատվում է 3.65 մլրդ դոլար։ [img]http://st0.shamshyan.com/editor/0014962001513405520849270.jpg[/img]

Նմանատիպ նյութեր