211652_close_icon
views-count6815 դիտում article-date 13:05 16-12-2017

Թրամփի վարչակազմը կարող է խափանել Իրանին Boeing և Airbus օդանավերի վաճառքի գործարքը. WSJ

ԱՄՆ-ի նախագահ դոնալդ Թրամփի վարչակազմը ռազմավարություն է մշակում, որը կարող է խանգարել իրանական ավիաընկերություններին Boeing և Airbus օդանավեր վաճառելու գործարքի իրականացման, գրում է Wall Street Journal թերթը։ Թերթի տվյալներով՝ վարչակազմին մտահոգում է, որ իրանական ավիաընկերություները կարող են նոր կամ հին օդանավերն օգտագործել՝ Սիրիա զենք ուղարկելու համար։ Թերթի փոխանցմամբ՝ Airbus կոնցեռնը, որը գտնվում է Ֆրանսիայում, կարող է ի վիճակի չլինել օդանավեր մատակարարել Իրանին այն պատճառով, որ օդանավերի դետալների մեծ մասն ամերիկյան արտադրության են։

Նմանատիպ նյութեր