211652_close_icon
views-count30683 դիտում article-date 22:39 15-12-2017

Ժոզե Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի հնարավոր վաճառքի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագային: «Յուրաքանչյուր խաղացող ունի իր արժեքը: Ճիշտ արժեքի դեպքում խաղացողը կարող է հեռանալ: Դա իմ մարզչական մոտեցումն է, եթե ակումբին հետաքրքիր է իմ խորհուրդը: Եթե խաղացողը դժգոհ է կամ նրա վերաբերյալ առաջարկ է գալիս, որը մենք բավարար ենք համարում, ինչպես դա եղավ Դեպայի և Շնայդերլինի դեպքում, ապա ես երբեք չեմ ասի «ոչ»: Ես հունվարի տրանսֆերային պատուհանի մեծ երկրպագու չեմ, սակայն կարող է այնպիսի հնարավորություն լինել, որը չի կարելի բաց թողնել: Չեմ սիրում ձմեռային պատուհանը: Բայց եթե այդ ժամանակահատվածում դու հնարավորություն ունես գնել խաղացողի, որին ցանկանում ես ձեռք բերել հունիսին, ու եթե կարող ես նրան ստանալ մի քանի ամիս շուտ, ապա դա հրաշալի է», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր