211652_close_icon
views-count28711 դիտում article-date 22:01 15-12-2017

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են ВАЗ 2107-ն ու ВАЗ 2108-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին,ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Օձուն գյուղի բնակիչ, 56-ամյա Աշոտ Հախինյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 MX 286 համարանիշի և Թեղուտ գյուղի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Մկրտումյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 62 UO 465 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ 2108-ի վարորդ Ա. Մկրտումյանը դիմել է Ալավերդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ նույն դասակի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր