211652_close_icon
views-count3416 դիտում article-date 20:51 15-12-2017

Ամերիկյան պաշտոնյաների համակարգիչներն այլևս չի պաշտպանի ռուսական ընկերությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որն արգելում է ամերիկյան պետական ծառայություններին օգտվել «Կասպերսկու լաբորատորիայի» ծրագրային ապահովումից: Երեք ամսվա ընթացքում պաշտոնյաները պարտավոր են փոխել ծրագրային ապահովումը: Ամերիկյան հատուկ ծառայություններն արդեն վաղուց են «Կասպերսկու լաբորատորիային» կասկածում ռուսական հատուկ ծառայությունների հետ կապերի համար: Ընկերության ղեկավարությունը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները: «Կասպերսկու լաբորատորիան» հակավիրուսային համակարգչային ծրագրերի շուկայում խոշորագույն ընկերություններից մեկն է: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում: Նրա գլխավոր արտադրանքը՝ «Կասպերսկու հակավիրուսը», պաշտպանում է համակարգիչները վիրուսներից, սպամից և հաքերների գրոհներից: Ամերիկյան կառավարություները երկար տարիների ընթացքում օգտվել է «Լաբորատորիայի» ծառայություններից: ԱՄՆ-ում արդեն մեկ տարուց ավել է՝ հետաքննություն է ընթանում 2016թ-ի նախագահական ընտրություններին ռուսական իշխանությունների ենթադրյալ միջամտության վերաբերյալ: 2016թ-ի ամռանը՝ նախընտրական քարոզարշավի ամենաթեժ պահին, կոտրվել էին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերներն ու հրապարակվել Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնի աշխատանքային նամակագրությունը: Ամերիկյան հատուկ ծառայությունները ենթադրում են, որ հաքերային գրոհը արտոնվել էր Կրեմլի կողմից: 2017թ-ի նոյեմբերի սկզբին Facebook, Google և Twitter ընկերությունները հայտարարել են, որ ռուսական իշխանությունները փորձել են ազդել ամերիկյան ընտրությունների վրա սոցցանցերի միջոցով: [url=https://jam-news.net/?p=75670&lang=hy] JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր