211652_close_icon
views-count15294 դիտում article-date 19:49 15-12-2017

Դիեգո Մարադոնա. Ես Մեսիից ու Ռոնալդուից ավելի շատ «Ոսկե գնդակ» կստանայի

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան անդրադարձել է ֆուտբոլի աստղերին: «Պատմության լավագույն ֆուտբոլիստներ եմ համարում Դի Ստեֆանոյին, Կրոյֆին ու... Մեսիին: Ռոնալդուն էլ նույնպես կողքերում է: Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», ապա շատ բարդ է այն շնորհել ընդամենը մեկ խաղացողի: Բայց հիմա դա ձանձրալի է. Մեսի ու Ռոնալդու: Նրանցից բացի, մրցանակին միգուցե արժանի են նաև Կավանին, Մբապեն, Իբրահիմովիչը: Չգիտեմ: Իմ ժամանակ ոչ եվրոպացի խաղացողներին «Ոսկե գնդակ» չէին շնորհում: Եթե տային, ես ավելի շատ կստանայի, քան՝ Մեսին ու Ռոնալդուն», ասել է Մարադոնան:

Նմանատիպ նյութեր