211652_close_icon
views-count6604 դիտում article-date 23:11 15-12-2017

Տրանսպորտի նախարարը հյուրընկալել է ՀՄՄ ռադիոկապի գրասենյակի տնօրենին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 15-ին ընդունեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU, ՀՄՄ) ռադիոկապի գրասենյակի տնօրեն Ֆրանսուա Ռանսիին: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը և նախարարի` հասարակական հիմունքներով խորհրդական Ալբերտ Նալբանդյանը: Ֆրանսուա Ռանսին Հայաստանում է Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային համագումարի և «Ռադիոկապի ռեգլամենտի գործնական օգտագործում» ՀՄՄ տարածաշրջանային սեմինարի աշխատանքներին մասնակցելու համար: Ամփոփելով Երևանում անցկացված երկու միջոցառումները՝ Ֆրանսուա Ռանսին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և միության աշխատանքներին ակտիվ մասնակցության համար: Նախարարը նույնպես երախտագիտություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար` հավաստիացնելով, որ Հայաստանն այսուհետ ևս աջակցելու է միության նախաձեռնություններին և որպես ՀՄՄ անդամ - պետություն՝ մշտապես կառուցողական դերում է հանդես գալու: Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ռադիոհաճախականային սպեկտրի կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է մեր երկրի համար` հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները, հարևան երկրների հետ այս ոլորտում ճիշտ փոխհարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը: ՀՄՄ ռադիոկապի գրասենյակի տնօրեն Ֆրանսուա Ռանսին իր հերթին առաջնային համարեց միության անդամ-երկրների համաձայնեցված մոտեցումը` սպեկտրի կառավարման և օգտագործման կանոնակարգման գործում: Նախարարն առաջարկեց 2018թ-ին նախատեսվող ՀՄՄ մի շարք միջոցառումներ կազմակերպել և անցկացնել Հայաստանում, որը համաձայնությամբ ընդունվեց: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր