211652_close_icon
views-count4364 դիտում article-date 16:24 15-12-2017

Լավ, հարմար պահ է Կնեսետում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելու համար. Ա. Նավասարդյան

«Ընդամենը տեղի են ունենում բուռն և բազմամարդ ցույցեր, անվադողերի այրում և այլն: Այն շարժումը, որ կոչված է պայքարելու Իսրայելի դեմ՝ «Համասը», այսօր այն չէ, ինչ որոշ ժամանակ առաջ էր: Հազիվ թե նա կարողանա ոտքի հանել Պաղեստինի ժողովրդին»,- լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն հաջորդած իսրայելապաղեստինյան լարվածությանը: Ինչ վերաբերում է Հայաստանին և Երուսաղեմում հայկական համայնքին՝ դեսպանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում հայկական եկեղեցին, հայկական թաղամասը պետք է կարողանան պաշտպանել իրենց շահերը: «Շատ կարևոր է հայ-իսրայելական հարաբերությունների արդեն սկսված գործընթացը խորացնելը: Նախ` երկկողմ հարաբերությունների զարգացում և դեսպանությունների բացում: Մյուս կարևոր խնդիրը հայ-իսրայելական հարաբերությունների Ցեղասպանության ճանաչման հարցն է: Ըստ երևույթին՝ հիմա լավ, հարմար պահ է: Քնեսեթում Հայաստանին պաշտպանող ուժերը կարող են գերակայություն ձեռք բերել այս իրադարձությունների ֆոնին, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը շատ բացասական ռեակցիա է առաջացրել Իսրայելում»,- նշեց Արման Նավասարդյանը:

Նմանատիպ նյութեր