211652_close_icon
views-count5344 դիտում article-date 13:51 15-12-2017

Չինացի ներդրողները ծանոթացել են Հայաստանի ներդրումային հնարավորություններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Չինաստանի միջազգային առևտրի խթանման խորհրդի (China Council for the Promotion of International Trade) կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Չինաստանի պետական և մասնավոր մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և լրագրողների հետ: Հանդիպման ժամանակ ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային դաշտի բարեփոխումները և գրավչությունները: Մասնակիցներին ներկայացվել են ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, արդյունաբերության տարբեր ճյուղերի, մասնավորապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում: Հրանտ Աբաջյանն անդրադարձել է նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ծրագրին և գոտու պոնտենցիալ ներդրողներին ընձեռվող հնարավորություններին: Չինացի ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերել ներկայացված մի շարք ծրագրերի հանդեպ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հետագայում ավելի մանրամասն քննարկումներ անցկացնել: Հանդիպման վերջում մասնակիցներին ներկայացվել են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ պատրաստված Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պատկերող հոլովակները: ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչի խոսքով՝ Չինաստանի միջազգային առևտրի խթանման խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, շուտով Հայաստանի մասին տեղեկատվական տեսահոլովակ կտեղադրվի հայտնի կազմակերպության կայքէջում՝ մեր երկրի ներդրումային ներուժի և տնտեսության մասին տեղեկատվությունը ավելի լայն լսարանի համար հասանելի դարձնելու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր