211652_close_icon
views-count7071 դիտում article-date 23:54 14-12-2017

Սպանությունները մեզ մոտ տարեցտարի կրճատվում են. Սերժ Սարգսյան

Սպանությունները մեզ մոտ տարեցտարի կրճատվում են, գրեթե բոլոր աղմկահարույց սպանությունները բացահայտվել են; Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով իրավապահ համակարգի աշխատանքի մասին։ Նրա խոսքով, ցանկացած գերատեսչության աշխատանք նույնիսկ եթե բավարար է, կատարելագործման կարիք ունի։ «Սա ոչ միայն իմ մոտեցումն է, սա նորմալ, տրամաբանական մոտեցում է։ Մշտապես պետք է ունենալ առաջընթաց»,- ասել է նախագահն ու հավելել. «Ցանկացած երկրում, ցավոք նաեւ Եվրոպայում, Ամերիկայում հանցագործություններ լինում են։ Նույն էլ Հայաստանում։ Խնդիրն այն է, թե որքանո՞վ է կարողանում իրավապահ համակարգը կարողանում բացահայտել, եւ որ ամենակարեւորն է՝ կանխարգելել։ Մեր երկրում մեծ աշխատանք է կատարվում»։ Ըստ Սարգսյանի, եթե պարզ թվերը վերցնելու լինենք, ապա սպանությունները մեզ մոտ տարեցտարի կրճատվում են։ «Այս տարի դիտավորյալ սպանությունները մոտ 15-20 տոկոսով կրճատվել են։ Գրեթե բոլոր աղմկահարույց սպանությունները բացահայտվել են, կատարողները ձերբակալվել են։ Տա Աստված, որ մեր երկրում սպանություններ չլինեն երբեք, բայց որեւէ երկիր հանցագործություններից ապահովագրված չէ»,- նշել է նա։ Նախագահը նաեւ հորդորել է դուրս գալ փողոց եւ հարցնել ցանկացած զբոսաշրջիկի, թե ինչպես է իրեն զգում Երեւանում, եւ կարո՞ղ է արդյոք գիշերը մենակ առանց ուղեկցողի հասնել հյուրանոց։ «Այս առումով մեր վիճակը բավարար է, բայց չպետք է բավարարվենք եղածով»,- ասել է Սարգսյանը

Նմանատիպ նյութեր