2297 դիտում
23:30 14-12-2017
Աղետների ռիսկի կառավարման ոլորտում կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը պետք է բացահայտվի և չեզոքացվի. ԱԻ նախարար
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց (DCAF) Անվտանգության զարգացման և օրենքի գերակայության Ժնևի կենտրոնի տնօրենի օգնական Ֆիլիպ Ֆլուրիին, ով պատասխանատու է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կառույցների միջև համագործակցության ուղիները աղետների ռիսկի նվազեցման, աղետների կառավարման գործընթացում և արտակարգ իրավիճակներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և չեզոքացման, բնակչության պաշտպանվածության և պատրաստվածության գործում:
Անդրադառնալով Հայաստանի հանրապետությունում սպասվող կառավարման ձևի անցմանը դեպի խորհրդարանական՝ ԱԻ նախարարն ընդգծեց, որ խորհրդարանի դերը աղետների ռիսկի նվազեցման գործընթացում աճում է, և Ժնևի կենտրոնի փորձագիտական աջակցությունն այս ոլորտում կարող է շատ օգտակար լինել, ինչպես նաև՝ քննարկվեց աղետների ռիսկի նվազեցման ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմանը աջակցելու հնարավորությունը:
Կողմերը քննարկեցին նաև երկրի համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման հիմնախնդիրները՝ հատկապես ԱՌՆ-ի բաղադրիչի ներառումը համայնքային բյուջետային ծրագրերում:
Համագործակցության շահառուների դաշտն ընդլայնելու նպատակով կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռքբերեցին համատեղ աշխատանքի գործընթացում ներառել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը, որի միջոցով կապահովվի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների մասնակցությունը:
Նմանատիպ նյութեր
3284 դիտում
23:24 13-10-2016
Աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանն առաջնորդող է տարածաշրջանում
2290 դիտում
23:15 13-05-2016
ՀՀ ԱԻՆ-ում քննարկվել է աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագիրը
Այս բաժնից
283 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
289 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ