211652_close_icon
views-count9414 դիտում article-date 21:49 14-12-2017

Ֆրանսիայում գնացքը բախվել է երեխաների տեղափոխող ավտոբուսին. կա 2 զոհ, 19 վիրավոր, բոլորը երեխաներ են

Ֆրանսիայի հարավում՝ Պերպինյանայից Վիլֆրանշ դե Կոնֆլան մեկնող գնացքը բախվել է երեխաների տեղափոխող ավտոբուսին: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրը մանրամասնում է, որ վթարի հետևանքով կա 2 զոհ, ևս 7 հոգի մարմնական ծանր վնասվածքներ են ստացել, իսկ 12-ը՝ միջին ծանրության: Աղբյուրի տեղեկություններով՝ զոհվածներն ու վիրավորները երեխաներ են: Դեպքի վայր է մեկնել Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բորնը: Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր