211652_close_icon
views-count5589 դիտում article-date 21:37 14-12-2017

Թիվ 58 երթուղու ավտոբուսի գրպանահատը ներկայացել է ոստիկանություն

Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1994 թ. ծնված Ալբերտ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.50-ին, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 111.000 դրամ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1986 թ. ծնված Հարություն Ն.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, ժամը 13.20-ին, ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր