211652_close_icon
views-count6562 դիտում article-date 20:37 14-12-2017

Կողոպտել են ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի բնակարանը

Այս գիշեր անհայտ հանցագործները կողոպտել են ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի բնակարանը: Շենքի յոթերորդ հարկում բնակարանից հափշտակել են Rolex ժամացույց (7 հազար եվրո), ապարանջան և մարզչի կնոջը պատկանող երկու Chanel պայուսակ: Ընդհանուր վնասը գնահատվում է 20 հազ. եվրո: Բացի այդ, կողոպտիչները տարել են փաստաթղթեր, որոնց վերաբերվել են փարիզյան ակումբում Էմերիի աշխատավարձերին, պարգևավճարներին և ակումբի տրանսֆերային ծրագրերին: Կորել են նաև Նեյմարի մարզաշապիկները: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և ուսումնասիրում է տեսագրությունները: Էմերին երեկ երեկոյան Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության ՊՍԺ-«Ստրասբուրգ» հանդիպմանն (4:2) է եղել:

Նմանատիպ նյութեր