211652_close_icon
views-count3948 դիտում article-date 19:40 14-12-2017

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի և «IRZ» հիմնադրամի բաժնի ղեկավարի հետ

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի և «IRZ» միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերի ու նույն հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանի միջև: Հանդիպման սկզբում, ողջունելով հյուրերին, Ա. Օսիկյանը կարևորեց հանդիպման նշանակությունը` շեշտելով կազմակերպության հետ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փորձագիտական խորհրդատվությունների, առաջավոր փորձի փոխանակման, քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների զարգացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ազատազրկված անձանց կենսապայմանների որակի բարելավման և դրա հետ կապված` հասարակական ընկալման փոփոխության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ օրախնդիր հարցեր: Այցի ավարտին Թերեզա Թալհամերը գոհունակություն հայտնեց հանդիպման համար և կարևորեց այն փաստը, որ կարճ ժամանակամիջոցում համագործակցությունը շոշափելի արդյունքներ է արձանագրել: Վերջում կողմերի միջև համագործակցությունը, այդ թվում նաև թիրախային քրեակատարողական հիմնարկների ներգրավմամբ, շարունակական դարձնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: [b]ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր