211652_close_icon
views-count12201 դիտում article-date 18:02 14-12-2017

Օզիլը որոշել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը որոշել է չվերադառնալ Իսպանիա: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, գերմանացի ֆուտբոլիստը հոգնել է իր տրանսֆերի շուրջ «Բարսելոնայի» որոշմանը սպասելուց և հրաժարվել այդ տարբերակից: Այժմ նրա համար գերակա նպատակը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Օզիլը ցանկանում է մանչեսթերյան ակումբում վաստակել շաբաթական 300 հազ. ֆունտ: Մանկունյանցիները պատրաստ են բավարարել նրա պահանջները: Կատալոնական ակումբը Օզիլին դիտարկում էր որպես «Լիվերպուլին» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին փոխարինող: Օզիլի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է 2018թ. ամռանը, իսկ հունվարի 1-ից նա իրավունք կունենա այլ ակումբների հետ բանակցություններ վարել:

Նմանատիպ նյութեր