211652_close_icon
views-count1447 դիտում article-date 18:59 14-12-2017

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն իր հավատարմագրերն է հանձնել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին

Դեկտեմբերի 13-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին: Արարողությունից հետո Գագիկ Հովհաննիսյանի և Յանս Ստոլտենբերգի միջև կայացավ առանձնազրույց: Շնորհավորելով ՀՀ առաքելության ղեկավարին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշեց, որ բարձր է գնահատում ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության ներկա մակարդակը և շնորհակալություն հայտնեց Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի ներդրման համար: Իր հերթին Գագիկ Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի ՆԱՏՕ-ի և գործընկերների հետ զարգացնել համագործակցությունն ու գործընկերությունը: Նա նաև հավելեց, որ հաջողությամբ ընթանում է ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2017-2019 փաստաթղթի իրականացումը և այդ համատեքստում ակնկալում է անդամ-երկրների և գործընկերների աջակցությունը: Գլխավոր քարտուղարի խնդրանքով ՀՀ առաքելության ղեկավարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Նույն օրը Գագիկ Հովհաննիսյանին ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերը: Շնորհավորելով ՀՀ առաքելության ղեկավարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նա գոհունակությամբ նշեց Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի երկխոսության առկայությունը։ Քննարկվեցին նաև ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության օրակարգի հարցեր, անդրադարձ եղավ Ռոուզ Գետտեմյուլլերի՝ Հայաստան նախատեսված այցին։

Նմանատիպ նյութեր