211652_close_icon
views-count20101 դիտում article-date 16:39 14-12-2017

Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու Մխիթարյանը վերջին խաղերին չի մասնակցել

ԱՊԼ-ի 17-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից (1:0) հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տևական ժամանակ բացակայում կազմում: Վերջին անգամ հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին՝ ԱՊԼ-ի 13-րդ տուրում «Բրայթոնի» հետ խաղում (1:0): «Պահեստայինների նստարանին կարող են վեց խաղացող լինել, և ես ձգտում եմ պահպանել բալանսը: Իմ ենթակայության տակ երկու պաշտպան է, որոնք կարող են տարբեր դիրքերում խաղալ, ինչպես նաև Էշլի Յանգը, Անդեր Էրերան, Զլաթան Իբրահիմովիչը և Մարկուս Ռեշֆորդը: Հիմնական կազմ ես բաց եմ թողնում Մարսյալին, Մատային և Լինգարդին: Եթե ես օգտագործեի Մխիթարյանին, ապա այդ տղաներից ինչ որ մեկին պետք է հայտացուցակից դուրս թողնեի: Սակայն ներկա պահին գտնում եմ, որ հենց նրանք են արժանի խաղադաշտ դուրս գալ», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր