211652_close_icon
views-count4603 դիտում article-date 16:26 14-12-2017

Ես չէ, որ պիտի գնահատական տամ Թրամփի աշխատանքին. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիսում պատասխանելով ԱՄն-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության մասին հարցին, ասել է, որ ինքը չի կարող գնահատել Թրամփի աշխատանքը։ «Ես չէ, որ պետք է գնահատական տամ նրա աշխատանքին»,-հայտարարել է ՌԴ նախագահը։ Վերջինս նշել է, որ Թրամփն իր ոչ բոլոր նախընտրական խոստումներն է կատարում, սակայն դա տեղի է ունենում ԱՄՆ-իներքին սահմանափակումների պատճառով։ Հույս է հայտնել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն ի վերջո կկարողանան բարելավել փոխադարձ հարաբերությունները։

Նմանատիպ նյութեր