211652_close_icon
views-count3410 դիտում article-date 15:34 14-12-2017

Պուտինն ասել է, թե ինչի հաշվին է Ռուսաստանի էկոնոմիկան աճում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օնլայնմամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ռուսական տնտեսությունն աճում է, հաղորդում է gazeta.ru-ն։ «Ակնհայտ է, որ տնտեսությունն աճում է։ ՀՆԱ-ի աճը կազմում է 1.6 %։ Քիմիական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և դեղագործությունը նույնպես աճ են գրանցել»,-նշել է նա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը շոկային 2 փուլեր է հաղթահարել՝ էներգակիրների գնային կտրուկ անկումը և արտաքին սահմանափակումները։ «Պատժամիջոցներն այդքան ուժեղ չազդեցին, այլև էներգակիրների գնային անկումը»,-հավելել է Պուտինը։ Հավելել է, որ հիմնական կապիտալում ներդրումների աճը կազմել է 4.2%, իսկ գնանկումը ներկա պահին ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ ռեկորդային ցածր մակարդակին է հասել։

Նմանատիպ նյութեր