211652_close_icon
views-count11495 դիտում article-date 15:11 14-12-2017

2018 թվականին Հայաստանում 3 խոշոր իրադարձություն է կազմակերպվելու

Կառավարության նիստում այսօր վարչապետն անդրադարձել է 2018 թվականին Հայաստանում կազմակերպվող խոշոր միջոցառումներին: «2018 թվականին Հայաստանում կայանալու են երեք խոշոր իրադարձություններ՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումները, ինչպես նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։ Կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են»,- նշել է Կարեն Կարապետյանը։ Հաշվի առնելով, որ ի թիվս այլ հանգամանքների, այս կապակցությամբ ակնկալվում է նաև զբոսաշրջային այցեր՝ վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանությանը, մարզպետներին, ինչպես նաև առաջարկել Երևանի և Գյումրու քաղաքապետերին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Երևան քաղաքի, ինչպես նաև Գյումրու, Վանաձորի, ՀՀ այլ մարզկենտրոն քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգմանը և միջավայրի բարեկարգմանը՝ առանձնակի կարևորելով «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող և «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի տանող ճանապարհների հատվածները, և արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ։

Նմանատիպ նյութեր