211652_close_icon
views-count2005 դիտում article-date 13:38 14-12-2017

ՀՀ ԱԻՆ-ում մշակվում է միգրացիոն հոսքերի կառավարման պլան

Օրերս ՀՀ ԱԻ նախարարությունում կայացել է աշխատանքային քննարկում՝ նվիրված խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանի մշակմանը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ կառավարման տարբեր պետական մարմինների պատասխանատու ներկայացուցիչներ: Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանի մշակման և ներդրման անհրաժեշտությունը բխում է ներկայումս տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, որին մեր երկիրը պետք է պատրաստ լինի դիմակայելու: Այս փաստաթղթի մշակումը նախատեսված է ՀՀ կառավարության 2017 թ. մարտի 23-ի նիստի թիվ 12 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրում: Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու և հետագա միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ է կանոնակարգել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները, գործողություններն ու դրանց իրականացման կարգը: Պլանի մշակմամբ և ներդրմամբ կանոնակարգվելու են՝ • ՀՀ տարբեր գերատեսչությունների գործառույթները սահմանային անցակետերում, • միգրացիոն հոսքի կառավարմանն ուղղված գործողություններն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով առկա օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերը, • սահմանային անցակետերի ընթացակարգերն ու միգրացիոն ճամբարի ծավալումը, • մարզի ղեկավար կազմի (համայնքի) գործառույթնները միգրացիոն հոսքի ՀՀ տարածք ներթափանցելու դեպքում: Պլանի մշակման համար ՀՀ ԱԻ նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ներգրավելով շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին՝ այս տարվա օգոստոսին Գոգավանի սահմանային անցակետում անցկացրել է «Խոշոր աղետի կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում» թեմայով վարժանք:

Նմանատիպ նյութեր