211652_close_icon
views-count13183 դիտում article-date 13:21 14-12-2017

Հանցագործին վնասազերծած և դատապարտյալի փախուստը կանխած «Արթիկ» ՔԿՀ-ի պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ Արթուր Մարուքյանին շնորհվել է «արդարադատության մայոր» կոչումը

2017թ. հոկտեմբերի 2-ին «Արմենիա» ԲԿ-ում կյանքը վտանգելով քաղաքացի Վ. Մ.-ին վնասազերծելու, դատապարտյալ Դ. Գ.-ի փախուստը կանխելու, հանցագործության բացահայտմանն օժանդակելու և ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար ՀՀ Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ Արթուր Մարուքյանի նկատմամբ կիրառել է «Արտահերթ կոչման շնորհում» խրախուսանքի տեսակը և վերջինիս դեկտեմբերի 13-ին հանդիսավոր կերպով հանձնել «արդարադատության մայոր» կոչումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։ Վերոնշյալ հիմքով ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության լեյտենանտ Աշոտ Աշոտյանի և պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ Հարություն Շախպազյանի նկատմամբ էլ Քրեակատարողական ծառայության պետի հրամանով կիրառվել է «Միանվագ դրամական պարգևատրում» խրախուսանքի տեսակը:

Նմանատիպ նյութեր