211652_close_icon
views-count7996 դիտում article-date 13:15 14-12-2017

«Ելք» դաշինքը նախագահի թեկնածու է առաջադրել Արտակ Զեյնալյանին

«Ելք» դաշինքը ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրի նույնանուն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին: «Պատիվ ունեմ տեղեկացնել, որ «Ելք» խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ «Ելք»-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների 1/4-ի ստորագրություններն ապահովելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր