211652_close_icon
views-count2574 դիտում article-date 16:50 14-12-2017

1 շաբաթում հաշվարկվել է 1.668.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. դեկտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 21 իրավախախտում, 11-ի (որից 2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.668.040 ՀՀ դրամ: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 14 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 1.029.120 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հողմատապալ բոխի և 2 հողմատապալ կաղնի) հաշվարկվել է 124.500 ՀՀ դրամի չափով և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4,95 խմ թափուկ վառելափայտ) 89.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Արմավիր՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (3,7 խմ փայտանյութ) հաշվարկվել է 133.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ: Գեղարքունիք` վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (3,1 խմ փայտանյութ) հաշվարկվել է 111.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ: Տավուշ՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 6 դեպք (21 խմ փայտանյութ)՝ մեկով հաշվարկվել է 324.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 5-ի վերաբերյալ վարույթները գտնվում են քննության ընթացքում: Արարատ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (4 ուռենի) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում: Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝ Տավուշ՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (6,4 խմ փայտանյութ) հաշվարկվել է 210.720 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Արարատ՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1 խմ փայտանյութ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 58 հատ՝ 21 կգ սիգ տեսակի ձուկ և հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ): Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝ Շիրակ` առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում: Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝ Երևան` առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ստուգումների արդյունքում Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք: Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 638.920 ՀՀ դրամ և նշանակվել՝ 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝ Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք. Գեղարքունիք՝ ընդերքի ապօրինի արդյունահանման 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում. Արմավիր՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.073.790 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր