211652_close_icon
views-count3519 դիտում article-date 12:44 14-12-2017

Կառավարությունը հավանություն տվեց նախագծին. 2019 թվականից սկսած՝ հունվարի 3-ը, 4-ը և 5-ը աշխատանքային օրեր կլինեն

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Տոերի և հիշատակ օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Որոշումը, որն ընդունվեց միաձայն, ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունիսի 1-ից, այսինքն 2019 թվականից սկսած, հունվարի 3-ը, 4-ը և 5 կլինեն աշխատանքային օրեր: Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր և Ծննդյան տոներ նախատեսելով։ Բացի այդ, նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը։

Նմանատիպ նյութեր