211652_close_icon
views-count16433 դիտում article-date 12:25 14-12-2017

Ժոզե Մոուրինյո. Եթե ամեն ինչ պարզ լիներ, կթողնեի, կգնայի Բրազիլիա կամ Լոս-Անջելես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ԱՊԼ-ի 17-րդ տուրում «Բորնմութի» նկատմամբ տարած հաղթանակից (1:0) հետո անդրադարձել է չեմպիոնական մրցավազքին: «Ես արդեն ասել եմ, որ մենք պետք է խաղից խաղ գնանք: Պետք է դրանցից յուրաքանչյուրում ձգտենք հաղթել: Այժմ առջևում «Վեսթ Բրոմվիչի» հետ բարդ խաղն է: Չեմպիոնը որոշվում է մայիսին: Եթե ամեն ինչ պարզ լիներ այս հարցում, ես հիմա արդեն արձակուրդ կգնայի Բրազիլիա կամ Լոս-Անջելես», ասել է Մոուրինյոն: 17 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով ընթանում է 2-րդ տեղում՝ 11 միավոր զիջելով «Մանչեսթեր Սիթիին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր