211652_close_icon
views-count5253 դիտում article-date 12:57 14-12-2017

Սաակաշվիլին Օդեսայի քաղաքապետ դառնալու ցանկություն է հայտնել

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «24 ալիք» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Օդեսայի քաղաքապետ դառնալու իր մտադրության մասին։ «Ուզում եմ գնալ և դառնալ Օդսայի քաղաքապետ։ Չեմ կատակում։ Շատ եմ ցանկանում բարձրացնել Օդեսան, սակայն այն կարելի է բարձրացնել միայն փոխելով խաղի կանոնները»,-ասել է Սաակաշվիլին։ Նրա համոզմամբ՝ Ուկրաինան հնարավոր է բարեփոխել 70 օրվա ընթացքում, իսկ պետական ապարատը կրճատել 2/3-ով։ Այդուհանդերձ, նա նշել է, որ չէր ցանկանա նախագհի պաշտոնում իրեն տեսնել, քանի որ ուկրաինական քաղաքականության մեջ իրեն երկար չի տեսնում։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Օդեսայի նահանգը ղեկավարել է 2015 թվականի մայիսից մինչև 2016 թվականի նոյեմբերը։

Նմանատիպ նյութեր