211652_close_icon
views-count6752 դիտում article-date 11:13 14-12-2017

Վանաձորի ավագանու «Լու­սավոր Հայաստան» խմբակցու­թյունը հնարավոր է դադարեց­նի բոյկոտը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Լու­սավոր Հայաստան» խմբակցու­թյունը, հնարավոր է, դադարեց­նի բոյկոտը և մասնակցի ավա­գանու նիստերին: Խմբակցու­թյան ղեկավար Քրիստ Մարուքյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին իրենք քննարկում են բոլոր հնա­րավոր սցենարները. «Կառավա­րության պատասխանին շատ քիչ ժամանակ է մնացել: Իհար­կե, նիստերին մասնակցելը ևս սցենարներից մեկն է: Մենք չենք պատրաստվում ավագանու նիստերը 4 տարի բոյկոտել: Բայց պետք է հասկանանք՝ սպառե՞լ ենք բոլոր հնարավո­րությունները, թե՞ ոչ, և ի՞նչ դիր­քորոշում է արտահայտում կա­ռավարությունը մեր գրություն­ների վերաբերյալ: Դրանից հե­տո արդեն հստակ կլինեն մեր հետագա անելիքները»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր