211652_close_icon
views-count3085 դիտում article-date 09:39 14-12-2017

Ո՞վ է լինելու 2018-ի ընդդիմությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ո՞վ է լինելու վարչապետը 2018 թվականի ապրիլին» հարցն, անկասկած, գայթակղիչ է և մրցունակության առումով ներքաղաքական կյանքի թեմատիկայում, թերևս, անհասանելի: Բայց իր կարևորությամբ հարցն աստիճանաբար մղվում է երկրորդ պլան, քանի որ ավելի ու ավելի է պարզ դառնում, որ ներքին խաղը կրում է առավել լայն բնույթ, և սեղանին ոչ թե վարչապետի հարցն է, այլ ներիշխանական նոր կառուցվածքի, հարաբերությունների տրամաբանության, բևեռների հարաբերակցության: Եվ այս իմաստով, Հայաստանում 2018-ի վարչապետի մասին հարցից ոչ միայն պակաս կարևոր չէ, այլ գուցե ավելի կարևոր է հարցը, թե ո՞վ է լինելու Հայաստանում ընդդիմությունը, լինելո՞ւ է արդյոք ընդդիմություն ընդհանրապես, կարողանալո՞ւ է Հայաստանում ընդդիմադիր դաշտը վերբեռնվել և իսկապես նոր կառուցվածքով, տրամաբանությամբ, օրակարգով և մեթոդաբանությամբ ներկայանալ հասարակությանը, թե՞ Հայաստանի ներքաղաքական պայքար կոչվածը շարունակելու է գործնականում մնալ վերջին նվազագույնը հնգամյակի երկբևեռ տրամաբանության շրջանակում, երբ իշխանությունն ու դրա գործնականում հայելային արտացոլումն են կազմում քաղաքական գործընթացի երկու բևեռները: Կկարողանա՞ Հայաստանում որևէ ընդդիմադիր ուժ կամ այդպիսի ներուժ պարունակող հանրային որևէ սեգմենտ մուտք գործել այդ խաղ և փոխել կա՛մ կանոնը, կա՛մ խաղացողների կազմը: Սա հարց է, որի պատասխանն ավելի շատ պետք է հետաքրքրի Հայաստանում իրավիճակի փոփոխությամբ շահագրգռված շերտերին, քան այն, թե ով է լինելու վարչապետ 2018-ի ապրիլին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր