211652_close_icon
views-count6259 դիտում article-date 09:21 14-12-2017

Դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» է վարչապետ Կարեն Կարապետյանով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին ժամանակներս Հայ հեղափոխական դաշնակցության վերաբերմունքը առ վարչապետ Կարեն Կարապետյան կտրուկ փոխվել է, ինչպես ասում են, դբա լավը: Այն հատկապես ցայտուն էր 2018-ի բյուջեն խորհրդարանում քննարկելիս: Պապից ավելի կաթոլիկի նման ՀՅԴ խմբակցությունը ՀՀԿ-ից ավելի ջերմեռանդ էր պաշտպանում վարչապետին ու նրա ներկայացրած ծրագիրը: Մեկը մեկին հերթ չտալով` գովաբանում էին Կ. Կարապետյանին: Իսկ ոչ վաղ անցյալում, ընդամենը ամիսներ առաջ նույնիսկ նախարարների մակարդակով «դժվարանում էին» բարևել վարչապետին: «Փաստի» աղբյուրի վկայությամբ, պատճառն այն է, որ դաշնակցությունը գրեթե համոզվել է, որ Սերժ Սարգսյանը մտադրություն չունի 2018 թվականի ապրիլից հետո կոնկրետ վարչապետի աթոռին նստելու: Բայց չէ, ՀՅԴ-ն չի քծնում, երբեք չի քծնում: Խնդիրն այն է, որ կուսակցության վերնախավում մտածում են. եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, պառլամենտում ՀՅԴ-ից ավելի հզոր կուսակցությունը ամենայն հավանականությամբ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, ու ՀՅԴ-ն կհայտնվի լուսանցքում: Իսկ Կարեն Կարապետյանի դեպքում հույս ունեն իրենք կոալիցիա կազմել իշխող կուսակցության հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր