211652_close_icon
views-count78901 դիտում article-date 22:59 13-12-2017

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Lexus-ը կողաշրջվել է. վարորդն ու 3 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 41-ամյա Անդրանիկ Բաբայանի անվամբ հաշվառված Lexus մակնիշի 08 CG 808 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Վարդան Գրիգորյանը, Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ՝ 54-ամյա Արմեն Հարությունյանը, Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Սիմոն Մակարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի «ռագատկայի» կոտրվելը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր