211652_close_icon
views-count2367 դիտում article-date 18:45 13-12-2017

Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհին տեղ - տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհին տեղ - տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր