211652_close_icon
views-count6502 դիտում article-date 22:02 13-12-2017

Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել են կենտրոնական մարմնի 2018 թվականի միջոցառումները

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի և կենտրոնական մարմնի բաժինների պետերի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ծառայության կենտրոնական մարմնի կողմից 2018 թվականին իրականացվելիք հիմնական միջոցառումները՝ ըստ իրենց ժամանակացույցերի: Կենտրոնական մարմնի բաժինների պետերն օրակարգում ներառված 100-ից ավել հարցերի շուրջ հանդես են եկել առանձին զեկույցներով՝ մանրամասն ներկայացնելով հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք առանցքային միջոցառումների կարևորությունը, հիմնավորվածությունը և հստակ ժամանակացույցը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է համապատասխան բաժինների պետերին խիստ հետևողական լինել նախանշված միջոցառումների՝ պլանավորված ժամկետում իրականացման ուղղությամբ: Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ գալիք տարվա միջոցառումների հաջող իրականացումը պայմանավորված է Ծառայության յուրաքանչյուր աշխատակցի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր