211652_close_icon
views-count6125 դիտում article-date 17:55 13-12-2017

Կասիլյասը որոշել է հեռանալ «Պորտուից»

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը որոշել է այս ձմռանը հեռանալ թիմից: 36-ամյա դարպասապահը այս մրցաշրջանում կորցրել է տեղը «Պորտուի» հիմնական կազմում: Մոտ ժամանակներս իսպանացին ակումբի ղեկավարությանը կհայտնի հեռանալու իր մտադրության մասին: Կասիլյասը, որը ցանկանում է մշտական խաղային պրակտիկա ունենալ, քննարկում է նաեւ «Պորտույում» մնալու տարբերակը, եթե միայն վերադառնա հիմնական կազմ: Այս տարվա հոկտեմբերին Կասիլյասը կոնֆլիկտ էր ունեցել «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեսաույի հետ, եւ այդ ժամանակներից մինչ այժմ միայն մեկ անգամ է խաղադաշտում հայտնվել:

Նմանատիպ նյութեր