211652_close_icon
views-count2404 դիտում article-date 17:12 13-12-2017

Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց չինական «Avik» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։ «Avik» ընկերությունը, որն մասնագիտացած է առավելապես ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման աշխատանքներում, ցանկություն ունի մասնակցելու առաջիկայում Հայաստանում նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերին: Ընկերության ներկայացուցիչները նախարարին տեսահոլովակով ներկայացրին Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ցանցի բարելավման և զարգացման իրենց ծրագիրը, որում հաշվի էին առնված մեր երկրի ռելիեֆային, սեյսմիկ և կլիմայական առանձնահատկությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ճանապարհաշինական մի շարք ծրագրերի մանրամասներ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել մանրամասն ուսումնասիրել հետագա համագործակցության հնարավորությունները: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր