211652_close_icon
views-count9581 դիտում article-date 16:41 13-12-2017

Մոսկվան չի աջակցում Երուսաղեմի կարգավիճակի հարցով Էրդողանի կոչին

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը հայտնի է Մոսկվային, սակայն այն չի համընկնում ռուսական իշխանությունների դիրքորոշման հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն։ «Երուսաղեմի, մերձավորարևելյան հակամարտության հարցում Մոսկվայի դիրքորոշումը շատ լավ հայտնի է բոլորին»,-ասել է նա։ Նշենք, որ Էրդողանը, հանդես գալով այսօր Ստամբուլում մեկնարկած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում, ի պատասխան Երուսաղեմը ԱՄՆ-ի կողմից Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությանը, կոչ է արել կազմակերպության բոլոր անդամ պետություններին Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք։

Նմանատիպ նյութեր