211652_close_icon
views-count3719 դիտում article-date 16:54 13-12-2017

Պաղեստինը չեղյալ կհայտարարի Իսրայելի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները. Մահմուդ Աբբաս

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը Ստամբուլում մեկնարկած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո այսուհետ չի կարող Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման գործընթացում որպես միջնորդ հանդես գալ, հաղորդում է Ria Novosti-ն։ Նա կոչ է արել գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին նույնպես չեղարկել Իսրայելի հետ ձեռք բերված պայմանավովածությունները։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք և հայտարարեց, որ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելու է Երուսաղեմ։ Ի տարբերություն Իսրայելի՝ աշխարհի շատ պետություններում Թրամփի հայտարարությունը բացասական արձագանք ստացավ։

Նմանատիպ նյութեր