211652_close_icon
views-count12481 դիտում article-date 13:43 13-12-2017

«Ալ-Ջազիրայի» մարզիչը «Ռեալի» հետ խաղից առաջ ծաղրել է Մոուրինյոյին

Արաբական «Ալ-Ջազիրա» թիմի գլխավոր մարզիչ Հենկ տեն Կատեն անդրադարձել է աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում «Ռեալի» հետ կայանալիք հանդիպմանը: «Մեզ երեք ավտոբուս է պետք: Միգուցե, Մոուրինյոն խաղին հետևեր ու մեր դարպասների մոտ մի երկու ավտոբուս կայաներ: Պետք է իրատես լինել, հիմարությունների գիրկը չընկնել: Եթե իրերին սթափ նայենք, ապա հաղթելու մեր հնարավորությունները շատ չեն: Խաղամակարդակի տարբերությունը չափազանց մեծ է: Սակայն մեր թիմը պայքարելու է, ինչպես՝ միշտ: Պայքարելու ենք մինչև վերջ», ասել է տեն Կատեն:

Նմանատիպ նյութեր