211652_close_icon
views-count1597 դիտում article-date 14:18 13-12-2017

Ամենօրյա աշխատանքները Երևանի արտաքին լուսավորության ցանցում շարունակվում են

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 176 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 շենքի բակային տարածք: Մայրաքաղաքում շարունակվում են տոնական գեղարվեստական լուսավորության նախապատրաստական աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:

Նմանատիպ նյութեր